Իզուր մի խայտառակվեք․ իրանցի պատգամավորը՝ Ադրբեջանին
Վերջին օրերին քաղաքական հռետորաբանության, տեղեկատվական֊քարոզչական հարթություններում Իրան֊Ադրբեջան խորացած փոխհրաձգության համատեքստում բավականաչափ ուշագրավ անդրադարձ է կատարել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին։ Նա հետևյալ դիպուկ թվիթերյան գրառումն է արել.
«Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել։ Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է, այնպես որ Սիմորղի (Իրանը խորհրդանշող առասպելական թռչուն) դաշտում իզուր մի խայտառակվեք»։
Hraparak.am