Հայկ Մարությանը հեռանո՞ւմ է. մեկնաբանում է մամուլի խոսնակը
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է: Ըստ թերթի տեղեկության` Մարությանը պատրաստվում է Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռանալ:
«Իրավունքը» դիմեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին` հասկանալու համար ի վերջո Մարությանը պատրաստվո՞ւմ է հեռանալ, թե` ոչ: Մեր հարցին ի պատասպան Հակոբ Կարապետյանը նշեց հետևյալը.
«Թույլ տվեք դեղին մամուլի բամբասանքները չմեկնաբանեմ: Դեղին մամուլը շուրջ երեք տարի է հեղեղված է նման լուրերով: Նման բովանդակությամբ արդեն 2 տասնայկ հրապարակում կա, այդ թվում նաև «Իրավունքի» կողմից», - նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հ.Գ Նկատենք, որ օրվա իշխանությունն, այդ թվում նաև` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն այլևս անթաքույց արտահայտում են իրենց կողմնակալ և թունավոր վերաբերմունքն ուղղված ընդդիմադիր մամուլին: Եվ այս իշխանությունը խոսում է մամուլի ազատությունից, հայտարարելով, թե մամուլը երբեք այսչափ ազատ չի եղել, ինչպես հիմա է: