Վրաստանի առողջապահության նախարարը պատվաստումից հետո վարակվել է COVID-19-ով
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն վարակվել է կորոնավիրուսով` չնայած նրան, որ երկու ամիս առաջ պատվաստվել էր AstraZenec-ով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Եկատերինա Թիկարաձեն իրեն լավ է զգում եւ գտնվում է ինքնամեկուսացման մեջ՝ շարունակելով աշխատել հեռակա կարգով: Առողջապահության նախարարության աշխատակիցները, ովքեր շփվել են վարակված նախարարի հետ, նույնպես ինքնամեկուսացվել են»,- ասված է հայտարարության մեջ:
Թիկարաձեն վրաց պաշտոնյաներից առաջիններից մեկն էր, ով ուղիղ եթերում պատվաստվեց կորոնավիրուսի դեմ: Նա բրիտանա-շվեդական AstraZeneca դեղամիջոցով պատվաստվել էր մարտի 23-ին: