Երեկ կառավարության ղեկավարի աշխատակազմը հայտարարեց, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11։00-ին ամբողջ հանրապետությունում հայտարարվելու է լռության րոպե՝ ի հիշատակ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ընկած նահատակների։

Ժամը 11-ն անցավ ու որևէ լռության դրսևորում չնկատեցինք։ Կառավարության լրատվական վարչության ղեկավար Արմեն Խաչատրյանը մեր հարցին, թե ինչպե՞ս պետք է դրսևորվեր այդ լռության րոպեն, ասաց․ «Ժամը 11։00-ին հայտարարվել է լռության րոպե ամբողջ հանրապետությունում, ու այդ պահին վարչապետը գտնվել է զինվորի տանը, որտեղ բուժվող տղաների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել բոլոր հերոս նահատակների հիշատակին»։




Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն