Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները արգելել են այդ երկրի տղամարդկանց սափրել մորուքները եւ այցելել վարսավիրանոցներ, այդ պահանջը բացատրելով իսլամի օրենքներով։ Այս մասին հայտնում է տեղի Ettelaat պարբերականը։ Արգելքն արդեն ուժի մեջ է մտել հարավային Գիլմանդ նահանգում, սակայն այն տարածվում է ողջ Աֆղանստանում նաեւ։

Գիլմանդում արգելվել է նաեւ երաժշտության կատարումը։ Որոշումը կայացվել է թալիբների կողմից ստեղծած կառավարության այսպես կոչված իսլամական ինքնության նախարարության կողմից։

Նշենք, որ այս նախարարությունը ստեղծվել է հենց թալիբների կողմից, իսկ նախորդ կառավարության կազմում եղած կանանց հարցերով նախարարությունը լուծարվել է։

Նշենք, որ այս ընթացքում Աֆղանստանում մեծ թվով վարսավիրանոցներ են փակվել։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն