Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա:

Կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման համար»,- ասված է այդ երկրի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:


Mamul.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն