Տաջիկստանը միջամտում է Աֆղանստանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանում թալիբների ստեղծած կառավարության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուլ Ղանի Բարադարը։ Այս մասին հայտնում է ANInews-ը, մանրամասնելով, որ Բարադարը նաեւ ասել է, որ ցանկացած միջամտության գոյություն ունի նաեւ հակազդեցություն։

Հիշեցնենք, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ավելի վաղ հայտարարել է, որ Աֆղանստանի շուրջը հարկ է ստեղծել անվտանգության գոտի, ահաբեկչական էքսպանսիայի կանխման համար։ Թալիբները նաեւ հայտարարել են, որ հազարավոր զինյալների են ուղարկել աֆղանական Թահար նահանգ, որը Տաջիկստանի հետ սահմանակից է, անվտանգային հնարավոր սպառնալիքներին հարկ եղած դեպքում հակազդելու համար։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն