Ունենք կայացած համակարգ և հասանելի առողջապահություն․ նախարարի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով դիմելիության կտրուկ աճի պայմաններում Հայաստանում 2021 թ.-ի համար հատկացված պետպատվերով բուժումների գումարը գրեթե սպառվել է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ խնդիրը սրվել է, որովհետև նախորդ տարի հիմնականում հիվանդանոց էին դիմում պատերազմից ու քովիդից տուժածները, իսկ այս տարի դիմողների թիվն ավելացել է, քանի որ դիմում են նաև քրոնիկ հիվանդություն ունեցող և սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մարդիկ։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ հատկապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական սպասարկման իրականացման համար պետբյուջեից 2021-ի համար հատկացված մոտ 12 մլրդ դրամից մնացել է մոտ 2 մլրդ դրամը: Սա մեծ գումար չէ՝ հաշվի առնելով, որ տարվա ավարտին մոտ 4 ամիս դեռ կա։ Պետպատվերի շրջանակներում այս գումարները գրեթե ամբողջովին սպառվել են:
Անորոշություններն ավելի են սրվում, քանի որ տեղեկատվություն չկա՝ արդյոք կառավարությունը նախատեսում է ավելացնել այդ գումարը, թե ոչ: Պետպատվերով բուժումների ոլորտում առկա խնդիրներին անդրադարձ է կատարվել «Առողջապահական իրավունքի խախտում. պետպատվերով բուժման գումարը սպառվում է» թեմայով առցանց քննարկման քննարկման ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում է կայացած համակարգ և հասանելի առողջապահություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Factor.am