Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին կկալանավորվի, եթե վերադառնա Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ի պատասխան Միխեիլ Սաաակաշվիլու՝ ավելի վաղ արած այն հայտարարության, որ վերադառնալու է Վրաստան եւ հոկտեմբերի երկուսի համար արդեն օդանավի տոմս է գնել Թբիլիսի վերադառնալու համար։

«Հենց որ Սաաակաշվիլին ոտք դնի վրաց հողի վրա, նրան կկալանավորեն եւ կուղարկեն բանտ»,- ասել է Ղարիբաշվիլին, ըստ Интерфакс լրատվական գործակալության փոխանցման։

Նա նաեւ ասել է, որ սուտ են այն հույսերը, թե ժողովուրդը կկանգնի նրա կողքին ու կապշտպանի նրան։ Ղարիբաշվիլին նաեւ ասել է, որ օրենքի սահմաններում ցանկացած սադրանք կկանխվի։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն