Ինչպես է կլիմայի փոփոխությունը ազդում Հայաստանում բիզնեսի վրա և ինչպես են հայ ձեռներեցները պայքարում դրա դեմ
Հայաստանում ներառական տնտեսությանը նպաստելու և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ավելի կանաչ և համալիր զարգացման ուղիներ փնտրելու նպատակով, ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում իրականացվել է գենդերային ասպեկտների, կլիմայի փոփոխության և կանաչ ֆինանսների վերաբերյալ համակողմանի ուսումնասիրություն:
2021թ․ սեպտեմբերի 30-ին ՎԶԵԲ-ի Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF in Armenia) շրջանակում տեղի կունենա «Ներառական կանաչ տնտեսությունը Հայաստանում․ հզորացնելով կին և տղամարդ ձեռներեցներին կայուն ապագա ունենալու համար» առցանց միջոցառումը, որտեղ կներկայացվեն հետազոտության հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ներառյալ կլիմայական ռիսկերի և հարմարվողականության ռազմավարության իրազեկման, ինչպես նաև կին և տղամարդ ձեռնարկատերերի համար կանաչ ֆինանսավորման հասանելիության մասին ձեռք բերված տեղեկատվությունը: Միջոցառման մասնակից՝ ֆինանսական և բիզնես ոլորտի ներկայացուցիչները քննարկելու են նաև կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՄՓՄՁ զարգացման ուղիները՝ Հայաստանում կայուն ապագա կերտելու նպատակով։
Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտների ՄՓՄՁ-ների կին և տղամարդ ղեկավարների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Հայաստանի բոլոր մարզերում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ ընդունում են, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է իրենց բիզնեսին և կենսակերպին: Չնայած, տղամարդիկ այդ սպառնալիքն ավելի սուր են դիտարկում:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կանանց կողմից կլիմայի փոփոխության կորուստները մեղմելու միջոցառումներ կիրառելու հիմնական խոչընդոտներն են մատչելի ֆինանսների կամ սեփական կապիտալի բացակայությունը, շուկայում առկա հնարավորությունների մասին սահմանափակ գիտելիքը և միջնաժամկետ ու երկարաժամկետ հետգնումների ժամկետների մասին հստակ տեղեկատվության բացակայությունը: Տղամարդիկ այդ խոչընդոտները նույնպես դիտարկում են, բայց ավելի քիչ են արտահայտվում, քան կանայք: Այնուամենայնիվ, ընդհանուր հարցվածներից կին
ձեռներեցների 65%-ը, իսկ տղամարդ ձեռներեցների 53%-ը նշել են, որ պատրաստ են կիրառել ստորև նշված կանաչ միջոցառումները՝
Առցանց միջոցառումը տեղի կունենա ս.թ․ սեպտեմբերի 30-ին, ժամը 11։30։
Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Մանրամասներին ծանոթանալու համար դիտեք օրակարգը:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այստեղ։
Tert.am