ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը, որը միջուկային սուզանավերի կառուցման վերաբերյալ ամերիկա-բրիտանա-ավստրալական համաձայնագրի շուրջ սկանդալի պատճառով խորհրդակցության է կանչվել Փարիզ, սեպտեմբերի 29-ին կվերադառնա Վաշինգտոն: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիայի դեսպանը վաղը կվերադառնա Վաշինգտոն ՝ հստակ բանակցային մանդատով, որպեսզի քննարկեն համագործակցության վերսկսման պայմանների շուրջ»,- ասել է նա:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ արդեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և, ըստ Մակրոնի՝ «դրանից հետո ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»: Նա ակնկալում է, որ հոկտեմբերի կեսերին կշարունակի երկխոսությունը Բայդենի հետ՝ հաստատելու առաջին զրույցի ընթացքում նախանշված «համագործակցության թարմացման պայմանները»:

Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են AUKUS անվտանգության նոր գործընկերության մասին:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն