ՈՒԵՖԱ-ն բողոքարկելու է Մադրիդի Եվրոպական դատարանի որոշումը՝ կապված Սուպերլիգայի հետ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) բողոքարկելու է Մադրիդի Եվրոպական դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է կազմակերպությանը դադարեցնել կարգապահական վարույթը Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հուլիսին դատարանը ՈՒԵՖԱ-ին պարտավորեցրեց դադարեցնել կարգապահական վարույթը իսպանական «Բարսելոնա» և «Ռեալ» ակումբների, ինչպես նաև իտալական «Յուվենտուսի» նկատմամբ, որոնք չեն հրաժարվել Սուպերլիգայի ստեղծումից: Երեքշաբթի օրը ՈՒԵՖԱ-ն հայտարարեց վարույթը դադարեցնելու մասին:
«Այսպես կոչված Սուպերլիգայի նկատմամբ կարգապահական վարույթի դադարեցման մասին հայտարարությունից հետո ՈՒԵՖԱ-ն հայտարարում է, որ միշտ գործել է իր կանոնադրությանը համապատասխան և կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը»,-ասվում է հայտարարության մեջ: «Չնայած այն բանին, որ ՈՒԵՖԱ-ն չի ընդունում Մադրիդի դատարանի իրավասությունը, մենք համոզված ենք, որ այն ողջ դատավարության ընթացքում գործել է բարեխղճորեն: Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն հայց է ներկայացրել նախագահող դատավորի դեմ, քանի որ կարծում է, որ եղել են լուրջ խախտումներ: ՈՒԵՖԱ-ն կդիմի ավելի բարձր ատյան և կշարունակի պաշտպանել իր շահերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով շահագրգիռ բոլոր կողմերի շահերը»:
Ապրիլի 19 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Արսենալը», իսպանական «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Ռեալը», իտալական «Միլանը», «Ինտերը» և «Յուվենտուսը» հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին: Երկրպագուների սուր քննադատությունից և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և ՈւԵՖԱ-ի պատժամիջոցների սպառնալիքներից հետո Սուպերլիգայում մնացին միայն Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
ArmSport.am