5,5 միլիարդ եվրո. Ֆրանսիան 3 ֆրեգատ կմատակարարի Հունաստանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պարտավորագիր են ստորագրել Աթենքին երեք ֆրեգատ մատակարարելու շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հունաստանի կողմից երեք Belharra ֆրեգատի ձեռքբերումը, որոնք կառուցվելու են Ֆրանսիայում, «վստահության վկայություն Է», նշել է Մակրոնը:
«Ֆրանսիան և Հունաստանը շարունակում են պատմական համագործակցությունը: Հունաստանը ֆրանսիական Naval Group-ն ընտրել է իր ռազմածովային նավատորմը ֆրանսիական արտադրության երեք և լրացուցիչ չորրորդ ֆրեգատներով հանդերձելու համար»,-Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին գրել է Twitter-ի իր Էջում:
Ավելի վաղ Հունաստանի ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, որ Փարիզում Միցոտակիսի այցի ժամանակ համաձայնագիր է ստորագրվելու Հունաստանի ռազմածովային ուժերի համար ֆրանսիական չորս ֆրեգատների մատակարարման վերաբերյալ:
Նշվել է, որ Աթենքը պլանավորում է 5,5 միլիարդ եվրո ծախսել նոր նավերի համար:
Tert.am