Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վարույթ է սկսել. դատաքննությունը կկայանա հուլիսի 27-ին
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է գործի վարույթը վերսկսել, գործով նոր զեկուցող դատավոր նշանակել:
Գործի դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ին: