12 սիմֆոնիկ եւ 5 կամերային համերգ՝ «Արմենիա» փառատոնի ընթացքում
Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որով էլ կտրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանի մեկնարկը։ Մեկ ամիս տեւող փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ եւ 5 կամերային։
Փառատոնին կմասնակցեն հայտնի արտիստներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, Սերգեյ Դոգադինը, Մարկ Բուշկովը, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Յոլ Ում Սանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նարեկ Հախնազարյանը, դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Դմիտրի Յաբլոնսկին, Մարիուս Ստրավինսկին, Ֆելիքս Կորոբովը, Ալան Չիրկոպը, Կոնրադ վան Ալֆենը, Ջանլուկա Մարչիանոն եւ այլք:
Սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման երեկոն. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆեւ՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆեւի Ջութակի թիվ 1 կոնցերտը եւ Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։
Hraparak.am