Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որը տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարել է արցախյան հակամարտության գոտուն։ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը ևս բավականին բարդ և անորոշ իրավիճակում հայտնվեց, բայց չնայած դրան ցուցաբերեց այսպես կոչված կրավորական դիրքորոշում՝ թեպետ տեղի ունեցողն անմիջական սպառնալիք էր նաև Իրանի անվտանգության համար: Թեմայի շուրջ «Առաջաին Լրատվական»-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:

«Եթե ընդհանուր նայենք Իրանի արտաքին քաղաքականության գործելաոճին, ապա Թեհրանը խուսափել է կոմնակալություն ցուցաբերելուց երկու երկրների տարածքային ամբողջականության հետ կապված տարաձայնությունների կամ բախումների ժամանակ՝ ելնելով նաև սեփական ազգային անվտանգության խնդիրներից: Սակայն սա չի նշանակում, որ ոչ պետական կամ ոչ արտաքին մակարդակում Իրանը չի աջակցել Արցախի Հանրապետությանը: Իրանական կողմից մշտապես հնչել են հայտարարություններ, որ արցախյան սահմանն Իրանի ամենաանտվանգ սահմաններից է»,-ասաց մեր զրուցակիցը՝ միևնույն ժամանակ նշելով, որ արցախյան խնդրի վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշումը մի քիչ հակասական է և բազմաշերտ: Միսակյանի խոսքով՝ արցախյան վերջին պատերազմի ընթացքը և ավարտն անկանխատեսելի էր Իրանի համար:

«Իրանական կողմն իրականում զգում էր վտանգ պատերազմի ընթացքում, թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ ահաբեկիչների: Ինչ վերաբերում է հարաբերությունների կամ դիրքորոշման փոփոխությանը, կարելի է ասել դիրքորոշումը չի փոխվել, սակայն մի խնդիր կա. արցախյան պատերազմին նախորդող ժամանակահատվածում հայ-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն նկատվեց, ինչից օգտվեց Ադրբեջանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն