44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է հայտնվել, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Նա մանրամասնել է, որ վտանգված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձանի ճակատագիրը: Դրանց թվում են 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց և 523 խաչքար:

«Արցախի կորսված տարածքներում է մնացել 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշներով», – հավելել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչը:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո ևս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքեր՝ ներառյալ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն