«Լուկօյլը» BP-ից ձեռք է բերել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում իրականացվող երկրահետախուզական նախագծի 25%-ը
Ռուսական «Լուկօյլ» ընկերությունը ձեռք է բերել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում բրիտանական British Petrolium նավթային հսկայի SWAP երկրահետախուզական նախագծի 25 տոկոսը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ռուսական ընկերությանը, գործարքի կնքումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Shallow Water Absheron Peninsula (SWAP) նախագիծն իրականացվում է Ապշերոնյան թերակղզուց հարավ ընկած ծանծաղուտներում՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Այն շահագործվում է 2014 թվականի դեկտեմբերին BP-ի և ադրբեջանական Socar-ի միջև կնքված համաձայնագրով: Նախագծում Socar-ին է պատկանում 50 տոկոս բաժնեմասը, իսկ BP-ին մնում է 25 տոկոսի օպերատորական մասնաբաժինը:
Նախագծում երեք հեռանկարային հատված է առանձնացվել՝ Հյուսիսային Ղալի, Բիբի-Հեյբաթ և Գարաբատդագ: Այս տարվա օգոստոսին մեկնարկել է առաջին հետախուզական նավթահորի կառուցումը:
Tert.am