Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը նախատեսվում է հարցերի լայն շրջանակ քննարկել, ընդ որում հանդիպումը տեղի է ունենալու ամբողջովին փակ ձևաչափով: Հայտնի է, որ կողմերը քննարկելու են նաև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ: «Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումներից առաջ և հաջորդիվ մշտապես միատեսակ և կանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում: Այս երկու առաջնորդների հանդիպումներն ընթանում են արևելյան շուկայի տրամաբանությամբ, այսինքն բոլոր եղած խնդիրների հետ կապված ընթանում են բանակցություններ, սակարկություններ: Նրանք ունեն բոլոր խնդիրները մեկ տեղ հավաքելու և բանակցություններ սկսելու սովորություն»,-ասաց մեր զրուցակիցը:

Պետրոսյանի խոսքով՝ այս տրամաբանությամբ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ստեղծված իրավիճակը բարենպաստ միջավայր է այս երկրների առաջնորդների միջև նոր սակարկությունների թեմա հրահրելու, նախապատրաստելու համար: «Օրակարգային է նաև մեր տարածաշրջանում իրավիճակը: Դա արդեն թուրք-ադրբեջանական օրակարգում վերջին շրջանում շրջանառվող երկու խնդիրներն են. մեկը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը միջանցքային տրամաբանությամբ, մյուսը՝ հաշտության պայմանագրի հարցը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն