«Առողջապահության նախարարի հայտնի որոշումն ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 1-ից առաջ մասնավոր և պետական հիմնարկներում բաց տեքստով սպառնում են աշխատակիցներին՝ կա՛մ ՊՌՇ թեստ եք ներկայացնելու, կա՛մ պատվաստվելու եք։ 

Որոշ համայնքապետերի վրա, ըստ ամենայնի, պլան է դրված, կամ նրանց խոստացել են խրախուսել, եթե պատվաստումների լավ ցուցանիշ ցույց տան։ Վերջին օրերին մի քանի համայնքից ահազանգեր ենք ստանում, թե համայնքապետարանների աշխատակիցները զանգում և թոշակառուներին են փորձում մոլորեցնել, որ եթե չպատվաստվեք, թոշակ չեք ստանա։ Բայց միասնական մոտեցում չկա անգամ պետական հիմնարկներում և նախարարություններում:

ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ:

Որոշ տեղերում զգուշացրել են, որ հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ հիմնարկի շեմին ստուգող է կանգնելու, և այդ օրն արդեն թույլ չեն տալու շենք մտնել այն աշխատակցին, որը տեղեկանք չի ունենա: Ուղարկելու են տուն և անհարգելի բացակա են դնելու, ապա պահելու են աշխատավարձից: Հաջորդ օրերին սանկցիաները խստացվելու են, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն