Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի համար «լուրջ խնդիրներ» ստեղծելու երկրի իշխանությունների պատրաստակամության մասին։ Նախարարը ռուսական իշխանություններին մեղադրել է մանիպուլյացիաների, ստի և ցինիկության մեջ։

«Սակայն այլ Ռուսաստան չկա։ Հենց այդ Ռուսաստանն է պատերազմ վարում ու ագրեսիա դրսևորում Ուկրաինայի հանդեպ։ Այդ իսկ պատճառով պատերազմի դադարեցման վերաբերյալ պետք է բանակցություններ վարել բոլոր հնարավոր ձևաչափերով։ Նույնիսկ եթե դրա համար մեզ հարկավոր է նրանց համար ստեղծել լուրջ խնդիրներ»,-ասել է Կուլեբան «РБК-Украина» պարբերականի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Կիևն աշխատում է գործընկերների հետ պայմանների վրա, որոնք կստիպեն Մոսկվային դադարեցնել ագրեսիան։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն