«Լիդիանը» վաճառում է իր բաժնետոմսերը․ ինչ նոր զարգացումներ են Ամուլսարի շուրջ
Վերջերս փոխվարչապետ Ս․Պապիկյանը հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես ասվում է․«Բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի։
Երբ նշվում է, որ ես հակված եմ, որ Հայաստանում աշխատի որևէ հանք, բացվեն աշխատատեղեր, բյուջեում լինեն հավելյալ գումարներ, որոնք կփակեն նշված ծակուծուկերը, բնականաբար, ես դա ասում եմ բնապահպանական նորմերին համապատասխանության պարագայում»։
Մինչդեռ հիշեցենք,որ մինչև ասօր վճռված չէ ամենաաղմկահարույց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի շահառու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում «Գեոթիմ» ՓԲԸ) հետ վիճահարույց խնդիրները։ Ինչպես գիտենք, ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները շարունակում են ՀՀ կառավարությունից խստորեն պահանջել արգելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը իրագործել ծրագիրը, փաստացի Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը դադարեցված է, Ամուլսար տանող բոլոր ճանապարհները փակ են տեղի բնակիչների և բնապահպանների կողմից։ Մյուս կողմից՝ իր հերթին «Լիդիան»-ը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց,որոնք արդեն ունեն ընթացիկ զարգացումներ։
Բացի նշվածից՝հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է գտնվում Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ քրեական գործը,որի հիման վրա նշանակված ELARD ընկերության արած փորձաքննության արդյունքում Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ մի շարք ռիսկեր է նշել իր եզրակացության մեջ: Այդ եզրակացության հրապարակումից հետո առաջ է եկել Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հարցը, որն առկախված է ներկայումս։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ELARD և TRC կազմակերպությունների ներկայացրած վերընշված փաստաթղթում 13 կետով ներկայացվել է Ամուլսարի ծրագրում առկա բացթողումներն ու թերությունները,որոնց հետ կապված իրավական,տեսչական հարցերին մինչ օրս որևէ լուծումներ,ստուգումներ չի տրվել։
Մեզ հետ զրույցում բնապահպան Ինգա Զարաֆյանը փոխվարչապետի հայտարարության,դրա հիմնավորված լինել-չլինելու հետ կապված՝ ասաց,որ փոխվարչապետի կարծիքը սոսկ անձնական ցանկություն, կողմնորոշում է համարում, որը զուրկ է ապացուցողական հիմնավորումից, առանց ձեռքի տակ եղած փաստարկված եզրակացությունները և ընդհանրապես բնապահպանական ռիսկերը հաշվի առնելու,որոնք փաստաթղթավորված դրված են վարչապետի սեղանի վրա։ Պապիկյանը հաշվի չի առել այնտեղ նշված բնապահպանական լուրջ խնդիրները, ինչպես՝ հանքավայրի շահագործման հետևանքով Ջերմուկի առողջարանային իմիջի և տուրիզմի զարգացման վնասումը․ Ջերմուկը միջազգային առողջարան է: Նրա ջրավազանում ձևավորվում են բուժիչ ջրերը,ինչի հիման վրա՝ հիդրոլոգիական արգելավայրի կարգավիճակ ունի և մտնում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանցի մեջ,և կասկածի տակ կդրվեն ներդրումները, որոնք նպաստում են տուրիզմի, առողջարանային-բուժական հաստատությունների ցանցի զարգացման նպատակով: Բացի այդ՝ Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, ուստի հնարավոր է՝ շրջակա միջավայրի, բոլոր համայնքների ջրային պաշարների լուրջ աղտոտում՝ իր բացասական հետևանքներով, մասնավորապես կառաջանա կապար, որը ազդում է նյարդային ու արյունատար համակարգերի վրա, պատճառ կդառնա մահացության աճի, ինչպես նաև՝ թերզարգացում կարող է առաջացնել, ինչպես նաև փաստաթղթերում նշված չէ արտանետվող թունավոր նյութերի մասով որևէ կոնկրետ քայլեր մշակված չեն նախնական ծրագրերի մեջ ու հաշվի չի առնվել, որ Ջերմուկը շատ նուրբ 6-7 հանքավայրերի միացություն է։ Հետևաբար պաշտոնյա մարդը,որ կարծիք է հայտնում, պետք է անպայման հիմնավորում տա։
Իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի հետ կապված՝մեր զրուցակիցը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ կազմակերպությունը փորձում է վաճառել իր փաթեթը, տեղյակ ենք, որ արդեն որոշ կազմակերպությունների հետ՝ռուսական, չինական, տարվում են բանակցություններ, բայց դեռևս արդյունք չկա, հույս ունենք՝որևէ գործարք չի էլ հաստատվի, որովհետև տնտեսապես էլ ծրագիրը մեծ ռիսկեր է պարունակում, որոնք ևս նշված չեն: Ավելին՝ասեմ, որ մեր ջանքերով Ամուլսարի հարցը բարձրացվում է Եվրոպական տարբեր հարթակներում,համաժողովներում: Քաղհասաարակությունը,փորձագիտական-գիտական հանրությունը լավ տեղյակ է խնդրին և արտահայտել են իր բացասական դիրքորոշումը:Այնպես որ լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Մենք հարցրինք, թե ինչ է պետք ծրագրի վերջնական կասեցման համար՝քաղաքական կա՞մք, թե՞ նոր փորձաքննություն: Այս նախագծի մեջ կա քաղաքական կամքի խնդիր, բայց միևնույն է, ծրագիրը կասեցվել է, չի աշխատում այսօր: Ինչու,որովհետև այդ կազմակերպությունը տեսնում է,որ հանրության լայն շրջանակ է ընդդիմանում ծրագրին և նպատակահարմար չէ իրենց համար շարունակել նաախագիծը այս պայմաննեերում: Ավելին ասեմ, որ շատ ազդեցիկ դեմքեր դուրս են եկել այդ կազմակերպությունից: Ջերմուկի հարևան համայնքները նույն համառությամբ պատրաստ են պայքարել ծրագրի դեմ: Բացի այդ՝ Ամուլսարի տարածքում առկա է ուրանի մեծ պարունակություն:Այս փաստը ներառված է նաև Լիդիան Արմենիա ընկերության տնօրեն Պետրոս Ալումյանի արձանագրության մեջ: Որպես ապացույց կարող եմ նշել ուրանով հագեցած վտանգավոր տարածքներում տեղադրված են ստուգաչափեր, ինչը պատահական չէ: Նրանք լավ գիտեն այդ պարունակության մասին,բայց պատկերացնում եք՝ինչ ռիսկեր կառաջանային ընդերքի պայթյունների դեպքում:
Թեմայի վերաբերյալ Ամուլսարի ակտիվ պաշտպաններից Միսկարյանի կարծիքով, խնդրի ճիշտ լուծման համար նախ և առաջ պետք է օրենքը աշխատի: «Առաջին հերթին պետք է չեղյալ համարվի առկախված ՇՄԱԳ-ը, որը մեծ բացթողումներով, թերություններով,ես կասեի՝ հանցավոր գործունեությամբ են ընթացել, և իրականացնել նոր ՇՄԱԳ՝ անցկացնելով նոր լսումներ:Այսինքն՝անհրաժեշտ է «Լիդիան Արմենիայի »ապօրինի թույլտվությունը կասեցնել, հանել տեխնիկան տարածքից, հետո միայն որոշել հետագա ընթացքը:
Ըստ Գ.Միսկարյանի՝ՇՄԱԳ-ը ինքնին ամբողջությամբ հանցագործություն է, որի գործում որևէ բացահայտում մինչ օրս չի եղել,որովհետև իշխող ուժը կոծկում է այդ հանցանքը.Առանց կոռուպցիոն գործարքների, չէր կարող տեղի ունենալ այդդպիսի բան,որը ապացուցվել է ELARD-ի փորձաքննության արդյունքում»:
Հարցին, որ կարծես թե Լիդիանը իր բաժնետոմսերը վաճառում է այլ կազմակերպության,Գ.Միսկարյանը կտրուկ շեշտեց,որ եթե իշխանությունը նույն փորձաքննության հիման վրա այլ կազմակերպության հետ վերսկսի Ամուլսարը ոսկու հանքավայր դարձնելու գործընթացը , դա կլինի երկրորդ սխալը և ավելի մեծ հանցագործություն պետության հանդեպ, որովհետև դա կլեգիմիտացնի նոր ընկերության գործունեությունը՝առանց եղած անօրինական,կեղծ փորձաքննության չեղարկման:«Ես հույս ունեմ,որ մի օր արդարություն կվերահաստատվի այս հարցում և արժանի պատիժ կստանան թե ներկա, թե նախկին իշխանություններում եղած մեղավորները»,-ավելացրեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ինչու քաղաքական իշխանությունը նոր փորձաքննություն չի ցանկանում անցկացնել, պարոն Միսկարյանը մի քանի պատճառ նշեց: Մեկն այն է,որ այն ժամանակատար և ծախսաատար գործընթաց է, իսկ հիմնական խնդիրը նոր ու որակյալ փորձաքննության արդյունքում կարող է պարզվել, որ հանքը ենթակա չէ շահագործման .«Համոզված եմ,որ նոր փորձաքննության արդյունքներով արգելվելու է հանքի շահագործումը, հենց այդ պատճառով էլ իշխանությունը չի գնում այդ քայլին»: Հանքը գտնվում է ջրահավաք ավազանի վրա, նշանակում է թթվային ապարների քանակությունը բարձր է այդտեղ և ծանր կապարների լուծմամբ ջուրը թունավորվելու է, հետևաբար խիստ ընկնելու է շրջակայքի բնակչության կյանքի որակն ու կյանքի միջին տևողությունը: Եթե մենք, որպես պետություն, հանրություն, ով բռնել է ժողովրդավարական ուղի, ով իր զարգացման հիմքում դրել է, որ մարդն է գերագույն արժեք, նշանակում է մարդը արժեք չէ մեզ համար, մենք հրաժարվում ենք մեր սկզբունքներից»:
Հայտնի բնապահպան Լևոն Գալստյանը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել փոխվարչապետի հայտարարությունը՝ նշելով.«Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է, ով անում է այդ կարգի հայտարարություններ, նրանք փոխվում-անցնում են, բայց, ինչպես տեսնում ենք, Ամուլսարը սար է և սար էլ մնալու է: Դրանում համոզված եմ ես, ջերմուկցիները հանրության մեծ մասը»:
Հարցին՝արդյոք տեղյակ է ծրագրի նոր շահառուի մասին լուրերից, Լևոն Գալստյանն վրդովված ասաց՝լավ կլինի այդ հարցը տանք անձամբ Ս.Պապիկյանին՝ հարցնելով նաև՝արդյո՞ք տեղյակ է կառավարությունը «մեր հանքերի հարկերը ումից ում են փոխանցվում»: «Շատ եմ խոսել, քննարկել այս թեման, հասկացողը հասկացել է, չհասկացողն էլ՝ ոչ: Այսինքն՝ մարդ կա, ով դեռևս չի ընկալում, որ միջազգային լուրջ փորձագետները փաստարկված պնդում են լուրջ բնապահպանական խնդիրների, ռիսկերի մասին, դրանք օդի մեջ արված խոսակցություններ չեն, հակառակը՝սրանից ավելի փաստարկված եզրակացություններ որտեղից է գտնելու, որ այդպես ինքնավստահ հայտարարում է: Այս ամենը այն բանից հետո, որ իրենք իրենց ձեռքով 500000 մլն դրամ գումար են հատկացրել փորձաքննությանը և ստացել են փաստարկված, մասնագիտական դիտարկումներ: Այսքանից հետո անլուրջ է, որ խոսում են ռիսկերի կառավարումից…Ասֆալտ անելու համար հեղափոխություն չէինք արել: Երեք տարվա կառավարումը ցույց է տվել,որ պոպուլիստական արտահայտությոուններից այն կողմ չի անցնում: Վստահ եմ,որ շահագործման դեպքում անգամ բյուջեն չեն կարողանալու լրացնել,պարզապես ունակ չեն իրենց աանարդյունավետությամբ: Եվ հետո՝ամեն ինչ ռուսներին տալով՝տեսել ենք ինչի ենք հասել: Նա ավելացրեց վերջում, որ իր ունեցած ողջ տեղեկություններով մի երեք ամիս առաջ ռուսական կազմակերպություն է երևացել տարածքում,ուսումնասիրություն է կատարել,հետո եկել է նաև ինչ-որ չինական կազմակերպություն, որ մանրամասն տեղեկատվության չի տիրապետում:
1in.am