Էրդողանը մասնակցելու է Վարանդայի /Ֆիզուլիի/ օդանավակայանի բացմանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Վարանդայի /Ֆիզուլիի/ միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։
Այս մասին հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Haber Global-ին տված հարցազրույցում։ Վերջինս խոսել է նաեւ այն մասին, թե ինչ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում Ղարաբաղի այն տարածքներում, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով անցել են ադրբեջանական կողմի հսկողության տակ։
Hraparak.am