Ինչու է Թուրքիան ձեռք բերել С-400 համակարգեր․ մանրամասնում է Թայիփ էրդողանը
Թուրքիան ռուսական հակաօդային պաշտպանության С-400 համակարգեր ձեռք չէր բերի, եթե Միացյալ Նահանգհները վաճառեր Անկարային Patriot համակարգերը։ Այս մասին New York Times պարբերականի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ շեշտել է, որ Թուրքիան ինքն է ձեռք բերում այն սպառազինությունները, որոնք անհրաժեշտ են իրեն։
Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ու ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել են Անկարայի՝ ինքնուրույն կերպով իր համար անհրաժեշտ սպառազինությունների ձեռք բերման իրավունքը։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում Անկարայի կողմից ռուսական սպառազինությունների ձեռք բերման ֆոնին արձանագրված լարվածությանը, Էրդողանը ասել է, որ «այն արժեր դրան»։
Այնուհանդերձ, Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ իր երկրի եւ Ամերիկայի հարաբերություններն ունեն սկզբունքորեն կարեւոր բնույթ, որը հարկավոր է պահպանել եւ ամրապնդել։
Hraparak.am