Գերմանիան եւ ԱՄՆ-ն փորձում են համաձայնության գալ «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը, հաղորդում է  AP-ը:

«Ինչպես գիտեք, ներկայումս բանակցություններ են ընթանում Գերմանիայի կառավարության եւ Վաշինգտոնի վարչակազմի միջեւ: Բեռլինը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու հարցում»,-ասել է նա:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները գրել են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոն է ուղարկել իր երկու գլխավոր օգնականներին՝ այդ հարցով փոխզիջումային գործարքի հասնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն