Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա պատասխան այցով։ Հրավերը արվել է Թուրքիայի նախագահի՝ Սոչի կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է NTV-ն։
«Ես առաջարկեցի նրան պատասխան այց կատարել առաջիկայում։ Նա դրան դրական վերաբերվեց»,- ասել է Թուրքիայի նախագահը, հավելելով, որ ինքը առաջարկել է նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված համատեղ խորհրդակցություն անցկացնել։
Hraparak.am