Զենքի քանակությունը, որն ամերիկացիները թողել են Աֆղանստանում եւ որի ընդհանուր արժեքը գնահատվում Է 85 միլիարդ դոլար, սասրափեցնում Է: Այդ մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության (ԴԾՌՏՀ) հարցերով տնօրեն Դմիտրի Շուգաեւը:

«Անկեղծ ասած, 85 միլիարդը թիվ Է, այն ուղղակի սարսափեցնում Է… Խորհեք՝ 22 հազար զրահամեքենա, 358 հազար ինքնաձիգ, 176 հրետանային կայանք, 8 հազար բեռնատար, տրանսպորտային ինքնաթիռներ, հարյուրից ավելի ուղղաթիռներ. զինել են մինչեւ ատամները»,-ասել Է նա՝ լրագրողի հարցին պատասխանելով «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան բանակի հապճեպ դուրս գալու մասին՝ Շուգաեւը նշել Է, որ ավելի վատ սցենար «դժվար Էր մտածել»:

Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն