«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հպարտ քաղաքացիները պատերազմից հետո այժմյան իրավիճակում կարծես թե ամաչում են, որ իրենք հայ են, եւ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հաճախ կարելի է տեսնել հայկական ավտոմեքենաների, որոնց համարանիշների վրա դրոշները փակված են։

Ու ստացվում է՝ որքան էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այժմ դիմելով քաղաքացիներին, նրանց անվանում է հպարտ քաղաքացիներ եւ ներկայացնում, թե ոչինչ չի փոխվել, սակայն փաստերն այլ բան են ասում: Վառ ապացույցն էլ Մոսկվայում արված այս լուսանկարն է մեր թղթակցի կողմից, որի վրայից եռագույնը հեռացված է, եւ բարդ է ասել՝ ամոթից, թե վախից ելնելով:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ ՀՀ հպարտ քաղաքացիներից հպարտությունը խլեց 2018-ի հեղափոխությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն