Ովքե՞ր են «ապօրինի գույքի բռնագանձման» համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինն ու ընտանիքի անդամները
Վերջին օրերին աղմկահարույց բացահայտումներ են տեղի ունենում Սրբուհի Գալյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գալյանը 2020թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:
Այս նյութում մենք չենք անդրադառնա Սրբուհի Գալյանի անձնական եկամուտներին կամ ունեցվածքին, քանի որ դրանց մասին կան բազմաթիվ հրապարակումներ։ ՄԱՄՈՒԼ.am-ն ուսումնասիրել է նրա ամուսնու և վերջինի հոր ունեցվածքն ու կապերը։
Պարզվում է, որ Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը և վերջինի հայրը՝ Սիմոն Մկրյանը երկար տարիներ աշխատում են որպես Հովհաննես Հովսեփյանի անձնական թիկնապահ (Պետրոս Մկրյան) և վարորդ (Սիմոն Մկրյան)։ Հիշեցնենք, որ Հովհաննես Հովսեփյանը 2008-2016 թթ․ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն էր, իսկ 2016-ին նշանակվեց ՊԵԿ նախագահ։
1) «ՆոգԻնվեստ» ՓԲԸ 64,6 միլիոն դրամ,
2) «Մարիոթ» ՓԲԸ՝ 755 հազար դրամ,
3) «Պետրոֆ» ՍՊԸ՝ 272 միլիոն դրամ,
4) «Վադիա» ՓԲԸ՝ 3,2 միլիոն դրամ կապիտալով ընկերությունները։
Հետգրության փոխարեն նշենք, որ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ, այնուհետ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտնի էր որպես Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը, ով, ըստ շրջանառվող լուրերի, իր ունեցվածքը գրանցում էր բարեկամների, մտերիմների, ընկերների և վստահելի աշխատողների վրա (այդ թվում վերոնշյալ ընկերությունները)։
Mamul.am