Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը, ըստ Eurostat-ի հրապարակված նախնական տվյալների, տարեկան կտրվածքով կազմել է 3.4 տոկոս՝ օգոստոսի համեմատ աճելով 0.4 տոկոսով: Ըստ Bloomberg-ի՝ սա միությունում գնաճի ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր:

Էներգակիրների գներն ամենաշատն աճել են սեպտեմբերին (17.4 տոկոսով, օգոստոսին` 15.4 տոկոսով), որին հաջորդում են արդյունաբերական ապրանքները (2.1 տոկոսով, օգոստոսին` 2.6 տոկոսով), այնուհետեւ մթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը (2.1 տոկոսով, օգոստոսին` 2 տոկոսով) եւ ծառայությունները (1.7 տոկոսով, 1.1% տոկոսով), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Անցյալ ամիս գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում (6.4 տոկոս), Լիտվայում (6.3 տոկոս) եւ Սլովակիայում (5.1 տոկոս), ամենացածրը` Մալթայում (0.7 տոկոս), Պորտուգալիայում (1.3 տոկոս), Հունաստանում եւ Ֆինլանդիայում (յուրաքանչյուրում 2.1 տոկոս):

Սեպտեմբերի 13-ին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) գործադիր խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը հայտարարել է, որ եվրոգոտում գնաճն այս տարի կշարունակի աճել, սակայն կարող է զգալիորեն նվազել 2022 թվականին:

Սեպտեմբերի 9-ին ԵԿԲ-ի տնօրեն Քրիստին Լագարդը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2021 թվականին միությունում գնաճի ներկայիս կանխատեսումը այժմ կազմում է 2.2 տոկոս, 2022 թվականին` 1.7 տոկոս, 2023 թվականին` 1.5 տոկոս: Բացի այդ, նա նշել է, որ եվրոգոտու տնտեսությունը վերականգնվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումների հետ մեկտեղ:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն