Սաակաշվիլին պատմել է ուկրաինացի պատգամավորի հետ հարաբերությունների մասին
Ուրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լիզա Յասկոն այսօր՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան, համատեղ տեսանյութ է հրապարակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որում ասվում է, որ երկու քաղաքական գործիչները սիրում են միմյանց և այժմ միասին են:
«Մենք այդ տեսանյութը ձայնագրել ենք նախքան Վրաստան մեկնելը։ Այն մասին, որ մենք միասին ենք։ Այն մասին, որ սիրում ենք միմյանց և աջակցում ենք։ Սերն ու պայքարը հանուն պետության ազնիվ գործ է»։
Կցված տեսանյութում Յասկոն լռում է, խոսում է միայն Սաակաշվիլին։ Բայց միայն սիրո մասին:
«Պետք է հայտարարել, որ մենք միասին ենք, որ մենք սիրահարված ենք միմյանց, և որ մենք ընդհանուր կյանք ունենք։ Եվ ուզում եմ բոլորին երջանկություն մաղթել», – ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է։ Հրապարակվել են Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։
Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջինի գործով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդի համար՝ վեց։ Նրա դեմ գործ է հարուցվել նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, բյուջեից միջոցներ վատնելու համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության և այդ հարցով վրացական կողմի հայտարարությունների տոնով:
1in.am