ԱՄՆ-ում արձագանքել են Սաակաշվիլիի ձերբակալությանը
ԱՄՆ-ն ակնդետ հետևում է Թբիլիսիում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված իրադրությանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը, փոխանցում է VOA-ն։
Իր կողմից Վաշինգտոնը կոչ է արել վրացական իշխանություններին քաղաքական գործչի հանդեպ ապահովել արդար վերաբերմունք՝ համապատասխան Վրաստանի օրենքների և մարդու իրավունքների հարցով Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների։
Իր հերթին Ուկրաինան Վրաստանից պարզաբանում է պահանջել՝ կապված Սաակաշվիլիի ձերբակալության հետ և վրացի դեսպանին կանչել ԱԳՆ։
Այդուհանդերձ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երախտագիտություն է հայտնել ուժայիններին Սաակաշվիլիին ձերբակալելու համար և հայտարարել, որ չի ների նախկին նախագահին։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին Վրաստան է ժամանել՝ երկրում իրադրությունն ապակայունացնելու համար։
Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 2015 թվականին։ Ներկայում հանդիսանում է Ուկրաինայի քաղաքացի, որտեղ գլխավորում է Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն։
1in.am