Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում հայտնել են, թե որ թվականին Ղրիմը և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների տարածքը կվերադառնա Կիևի վերահսկողության տակ։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով կոմիտեի փոխնախագահ Մարիաննա Բեզուգլայան, դա տեղի կունենա 2030 թվականին, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Խորհրդարանականը լուսանկար է հրապարակել կուսակցության ժողովից՝ նվիրված մինչ 2030 թվականն Ուկրանայի վերափոխման նպատակներին։

«2030 թվականին Ուկրաինան վերականգնել է իր ինքնիշխան սահմաններն ու դարձել զարգացած տնտեսություն»,-նշված է սլայդերից մեկում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին, Ուկրաինայի կառավարությունը հաստատել էր Ղրիմի դեօկուպացիայի ռազմավարությունը։ Վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ Կիևն այդ հարցում փոխգործակցում է գործընկեր-երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի Ղրիմի թեման մնա օրակարգում։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն