Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «2020. Քաղած դասեր» նախաձեռնության առաջին հանդիպում- քննարկումը:
Մասնագիտական քննարկում. «2020.Քաղած դասեր»
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «2020. Քաղած դասեր» նախաձեռնության առաջին հանդիպում- քննարկումը:
Նախաձեռնության առաջին բանախոսը ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր:
Մասնագիտական քննարկումը նախատեսված էր հանրային առողջապահության կազմակերպիչների և մասնագետների համար:
Ողջունելով ներկաներին՝ Արսեն Թորոսյանը խոսեց նախաձեռնության նպատակի և կարևորության մասին.
«Հաճախ մենք բախվում ենք հիմնախնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ են լինում կայացնել որոշումներ, որոնք հանրության շրջանում երբեմն ոչ միանշանակ են ընկալվում: Քաղաքական ղեկավարության կողմից ընդունվող շատ որոշումներ տարընկալումներ են առաջ բերում, ուստի, անհրաժեշտ և նպատակային եմ համարում մասնագիտական քննարկումների լինելիությունը, որի շրջանակներում որոշում կայացնելու իրավասություն ունեցող անձինք կարող ենք խոսել, ներկայացնել իրենց փորձը, կատարվածից քաղած դասերը: Եվ վերջապես, որպեսզի հասկանանք մենք կարողանում ենք սովորել մեր կուտակած փորձից, կարողանում ենք անհրաժեշտ դասեր քաղել: Այսօրվա հանդիպմանը առավելապես խոսելու ենք Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մեր կատարած աշխատանքների, կայացված որոշումների նպատակային և հիմնավորված լինելու, և իհարկե, քաղած դասերի մասին»:
Արսեն Թորոսյանի համապարփակ ներածական խոսքին հաջորդեց հարց ու պատասխան: Քննարկումը ընթանում էր նաև առցանց տարբերակով:
«Քաղած դասեր» խորագիրը կրող մասնագիտական քննարկումների շրջանակներում արդեն իսկ նախատեսված են մեկ տասնյակից ավելի հանդիպումներ՝ Հայաստանի և արտերկրի առողջապահության ոլորտի ղեկավարների և կազմակերպիչների հետ:
Nih.am