Եվրոպան ընդունել է «Աստրազենեկայի» և «Johnson & Johnson»-ի կողմնակի ազդեցությունները
Եվրոպական դեղագործական գործակալությունը հաստատել է «Աստրազենեկա» և «Johnson & Johnson» պատվաստանյութերով պատվաստումների կողմնակի ազդեցությունների հավանականությունը։ Խոսքը երակային տրոմբոէմբոլիայի և իմունային տրոմբոցիտոպենիայի մասին է։ Այս մասին հաղորդել է Լատվիայի Դեղերի պետական գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սույն կողմնակի ազդեցությունները հազվադեպ են ի հայտ գալիս։ Նաև ասվում է, որ այս պրեպարատների առավելություններն ավելի շատ են, քան վնասները։
Լատվիական դեղագործական կազմակերպությունը հայտնել է նաև, որ արդի դիագնոստիկ սարքավորումների առկայության պայմաններում այս կողմնակի ազդեցությունները ենթակա են լիարժեք բուժման։
Փորձագետները պատվաստավածներին կոչ են արել անհապաղ դիմել բժշկի, եթե պատվաստումից հետո ունեն շնչարգելություն, ցավեր կրծքավանդակում և որովայնում, ոտքերի այտուցներ։
Hraparak.am