Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը EFE-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: 

«Եթե նրանք դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը:  

Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:

Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը մի շարք երկրների միջնորդությամբ Ադրբեջանին է հանձնել որոշ տարածքների ականապատ տարածքների քարտեզները, սակայն դրանց ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

«Այսպիսով, մեր պահանջն այն է, որ Հայաստանը մեզ տրամադրի ճշգրիտ քարտեզներ: Այս քարտեզները պետք է նշեն ոչ թե ականապատ տարածքները, նրանք առանց այն էլ ամենուր ականներ են տեղադրել, այլ ականների գտնվելու ճշգրիտ տեղերը: Նրանք ունեն նման քարտեզներ: Եթե նրանք դա անեն, եթե նրանք բարի կամ ցուցաբերեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք», - ասել է Ալիևը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն