Վրաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ տեղի ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան
Վրաստանում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:
«Այսօր ընտրությունների օրն է։ Այն յուրահատուկ օր է ցանկացած ժողովրդավար երկրի համար։ Ես հույս ունեմ և հավատում եմ, որ այսօր ընտրողները կկարողանան մասնակցել ընտրություններին հանգիստ և խաղաղ պայմաններում։ Այն Վրաստանի ապագայի համար կարևոր և ժողովրդավարության թետի օր է»,- նշել է ԵՄ դեսպանը։
Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընդհանուր առմամբ, ընտրողների թիվը կազմում է 3 մլն 497 հազար 345 հոգի։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 16 թեկնածու։ Դա ռեկորդային թիվ է տեղական ընտրությունների ողջ պատմության ընթացքում։ Նրանց թվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 քաղաքական գործիչ՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն, ամենախոշոր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան և նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։
1in.am