Մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին տնօրեն, մախօրեին Պոդգորիցայում բերման ենթարկված Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Չեռնոգորիայում, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ Vijesti թերթին հղումով: Ըստ աղբյուրի՝ գործարարն ապաստան է խնդրել՝ իբր Ռուսաստանում քաղաքական հետապնդումների պատճառով: Դրա պատճառով նրա արտահանձնումը Ռուսաստան «հարցականի տակ կլինի», նշում է թերթը:

2017 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանցի միլիարդատիրոջ փաստաբան Մարինա Ռուսակովան հայտարարել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել երկու անձի սպանության կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության համար: 2019 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ, իր եղբոր՝ Վագիֆի հետ, Իսմայիլովը գտնվում էր հետախուզման մեջ:

Ըստ «Կոմերսանտ»-ի, 2019 թվականին Շվեյցարիայում Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել՝ երեք հոդվածով: Ինչպես նաև 2019-ին Իսմայիլովի պարտքերի պատճառով կալանք է դրվել նրա որդու՝ Ալեքպերի՝ Չեռնոգորիայում գտնվող խաղատան վրա:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն