Պարսից ծոցում իրանական նավ է բռնկվել
Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկը հրդեհվել է Պարսից ծոցում ուսումնական առաքելության ընթացքում, հայտնում է FARS- ը:
Նշվում է, որ անձնակազմը հաջողությամբ տարհանվել է ափ: Դեպքը տեղի է ունեցել Ջասք նավահանգստի մերձակայքում: