Վրաստանում ընթացող ՏԻՄ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ՝ մասնակցությունը կազմել է 1 446 218 ընտրող կամ 41,35%: Այս մասին հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նատիա Իոսելիանին:

Նշենք, որ Վրաստանի քաղաքացիները շաբաթ օրը ընտրում են տեղական խորհրդատվական մարմինների ՝ սակրեբուլոյի քաղաքապետեր և տեղակալներ: Ընտրությունները կհամարվեն վավեր ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Վրաստանում իրականացված տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին ժամը 17: 00 -ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 36,71%:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն