Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն ապրում են մեկ ճակատագրով այս տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նշվում է, որ Ղարիբաշվիլին բարձր է գնահատել համագործակցության մակարդակը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: Նրա խոսքով` երեք երկիրը «միավորված են մեկ ճակատագրով, որը հիմնվում է ամուր կապերի, համագործակցության և բարեկամության վրա»:

Հիշեցնենք, որ Էրդողանը հանդիպման ավարտին հայտարարել էր, որ Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առանցքը և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափի, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան: 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն