Օվկիանոսում չափազանց տաք ջրի պատճառով Երկիրը կորցնում է արտացոլման իր ունակությունները: Այս եզրակացությանն են եկել Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները, հաղորդում է Daily Mail-ը: Գիտնականների խումբը, հիմնվելով արբանյակների տվյալների եւ Երկրի լույսի մակարդակի վրա, որը լուսավորում է Լուսնի մակերեւույթը, պարզել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Երկրի արտացոլումը կամ ալբեդոն նվազել է 0,5%-ով: Այժմ մոլորակն արտացոլում է արեւի լույսի միայն 29,5%-ը: Որպես Երկրի ալբեդոյի նվազման հիմնական պատճառ փորձագետները նշել են Խաղաղ օվկիանոսի վրա ամպերի նվազած քանակությունը:

Արբանյակային տվյալների համաձայն, վերջին տարիներին օվկիանոսի արեւելյան մասի վրա նվազել է պայծառ արտացոլող ցածրադիր ամպերի քանակը: Նույն տեղում՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի արեւմտյան ափերի մոտ, ջրի մակերեւույթի ջերմաստիճանի բարձրացում է գրանցվել: Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է թերթի նյութում, գիտնականները հույս են ունեցել, որ կլիմայի տաքացումը ավելի շատ ամպեր կստեղծի եւ կբարձրացնի ալբեդոն, ինչը կհանգեցնի կլիմայական կարգավորման:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն