Իսպանիայում բարի աշխատակցուհին ձերբակալվել է դանակով իր ղեկավարի առնանդամը կտրելու համար՝ նրան մեղադրելով բռնաբարության փորձի մեջ:

Կինը, որը ենթադրաբար Բանգլադեշի 30-ամյա քաղաքացի է, ինքն է զանգահարել ոստիկանություն, որպեսզի խոստովանի հարձակումը՝ հայտարարելով, որ փորձել է դիմադրել սեռական բռնությանը, հայտնում է Daily Mail-ը:

Euro Weekly News-ը նշում է, որ տղամարդը նույնպես ձերբակալվել է սեռական ոտնձգության մեղադրանքով: Կինը պնդում է, որ ամիսներ շարունակ հետապնդումների է ենթարկվել եւ մի քանի անգամ ստիպված է եղել սեռական հարաբերություն ունենալ իր ղեկավարի հետ:

Տղամարդու քաղաքացիությունը չի նշվում, թեեւ ենթադրվում է, որ նա նույնպես Բանգլադեշից կամ Պակիստանից է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն