«Իշխանությունը պատրաստ է ևս մեկ կապիտուլյացիայի թուրքի առաջ». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանություն կոչվածը ցանկանում է Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքներ տալ, այսինքն՝ իր տարածքի մի մասի տնօրինումը հանձնել թուրքին, սակայն Իրանը դրան դեմ է։
Այսինքն՝ Հայաստանի, թեկուզ կեղծիքներով, ընտրված իշխանությունը պատրաստ է ևս մեկ կապիտուլյացիայի թուրքի առաջ։ Իրանի դեմ այս իշխանության վերաբերմունքը երևաց, երբ պատգամավոր Հակոբ Կոնջորյանը խորհրդարանում Իրանն անվանեց ավտորիտար երկիր։
Իրանը դրսում՝ Սիրիայում, Եմենում և այլուր 6 բանակ ունի, սակայն աչքաթող էր արել Հայաստանը, 2020թ․ աշնանը տեղի ունեցած պատերազմը ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև Իրանի դեմ էր։ Իրանը պետք է Հայաստանում որևէ քաղաքական ուժի սատարեր, կամ՝ պրոիրանական որևէ կուսակցություն ստեղծեր, սակայն չի արել։ Հիմա ուշացած վազում է իր տան մոտ բռնկված կրակը մարելու, իսկ հրձիգները հայտնի են»:
Mamul.am