Անհնար է ներել նրանց, ովքեր ավերում են այն, ինչը նաև իրենց մասնակցությամբ էր ստեղծվել. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բոլոր այն «մոլորյալները», ովքեր հայտնվել են «թավիշների» ծուղակում և այսօր իրենց հանցավոր մասնակցությամբ նպաստում են Հայոց երկրի ծվատմանը, գուցեև ժամանակ հետո ամենատարբեր պատճառաբանություններով հնարավոր լինի ինչ-որ կերպ «ներվեն...»: Սակայն անհնար է լինելու ներել նրանց, ովքեր ժամանակին Հայրենիքի պաշտպանության և երբեմնի հաղթանակների կերտման գործում ունեցել են անժխտելի ավանդ, բայց այժմ անում են այն, ինչի արդյունքում ոչ միայն ավերվում են իրենց մասնակցությամբ կերտված ազգային երկու պետականությունները, այլև անարգվում է բոլոր այն մարտիրոսված մարտընկերների հիշատակը, ովքեր, բռնելով հավերժության ճանապարհը, հավատում էին, որ Հայոց երկիրը կանգուն մնալով՝ օր-օրի ավելի է հզորանալու... Մոլորյալներին գուցեև կարելի է ներել, քանի որ նրանք չունեն ոչ սեփական հետագիծ, ոչ էլ լայնախոհ մտածելու կարողություն, սակայն անհնար է ներել նրանց, ովքեր այդ ամենն ունենալով հանդերձ, ավերում են այն, ինչը նաև իրենց մասնակցությամբ էր ստեղծվել...»:
Hraparak.am