Փրկարարներին հաջողվել է տարհանել ուղեւորներին եւ անձնակազմին ինքնաթիռից, որում հրդեհ էր բռնկվել Ամերիկայի Ատլանտիկ Սիթի քաղաքի օդանավակայանից թռիչքի ժամանակ, հայտնել են տեղական իշխանությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

NBC 10 հեռուստաալիքի տվյալներով՝ բռնկման պատճառը եղել է թռչունը, որը հայտնվել էր Spirit Airlines ընկերություն օդանավակի առաջին շարժչի մեջ, երբ այն դեռեւս թռիչք չէր կատարել:

«Բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները հաջողությամբ տարհանվել են ինքնաթիռից: Լուրջ վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Օդանավակայանը կրկին բաց է»,-թվիթերյան գրառում է կատարել Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին:

Օդանավն ուղեւորվում էր Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն