Սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում սահմանների փոփոխություն:
«Մենք շատ բծախնդիր ենք աշխարհաքաղաքական հարցերում, և մենք ուղղակիորեն հայտարարել ենք Ադրբեջանի Հանրապետությանը, որ սահմանների փոփոխությունն անընդունելի է:
Այս շարժումների հետեւում կանգնած են սիոնիստները, իսկ մենք փորձում ենք, որ Ադրբեջանին ծուղակի մեջ չգցեն»,- ասել է Աբդոլահիանը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժություններն ուղերձ են ահաբեկիչներին:
«Մենք Բաքվին հայտնել ենք, որ երբեք չենք հանդուրժի սիոնիստական կեղծ ռեժիմի տարրերի առկայությունը մեր սահմանների մոտ: Այդ երկրում սիոնիստների ու ահաբեկիչների միջամտությունը մեզ համար ակնհայտ է, և մեր զորավարժություններն ուղերձ էին նրանց»,- ասել է իրանցի նախարարը:
Hraparak.am