Դատական համակարգում բարեփոխումների մասին պետք չէ ժամանակից շուտ հայտարարել, քանի դեռ դրա համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ չի արվել
Սեպտեմբերի 28-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԶԼՄ-ի հետ զրույցում նշել էր,որ որպես նորանշակ նախարար՝ իր առջև դրել է հինգ առաջնահերթ խնդիր․
Դատական համակարգի մաքրում կոռումպացված դատավորներից, ստեղծել բացարձակ նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ կառուցել Հայաստանում: Նոր՝ ոչ միայն իր շինությամբ ու անվտանգությամբ, այլև բարքերով, անձնակազմով ու մթնոլորտով: Երրորդը՝ թվայնացնել ողջ դատաիրավական համակարգը՝ դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով այս ոլորտում գործող բոլոր պետական մարմինների աշխատանքը: Չորրորդը՝ վրացական օրինակով Հայաստանում կառուցել հանրային ծառայությունները մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող «Արդարադատության տներ»: Եվ հինգերորդը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կառավարումը դարձնել այնքան արդյունավետ, որ մարդիկ այլևս, դատական ակտը ստանալուց հետո, չմնան ձեռնունայն, իսկ պետությունն էլ ոչ թե մեր այս ծառայության համար գումարներ հատկացնի, այլ շահույթ ստանա, և այդ շահույթը ուղղի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումներին։ Բացի այդ՝ նախարարը նշել Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որի շրջանակում հնարավոր է քննարկվի կառավարման ձևի փոփոխության հարցը,ինչպես նաև խոսել է այս բարեփոխումների արագ և արդյունավետ իրականացնելու համար նոր մեխանզմների ներդրման,օրենսդրական կարգավորումների,եղած միջոցները զարգացնելու,խթանելու հարկավորության մասին։ Օրինակի համար նա խոսել է վեյթինգի հանձնաժողով ստեղծելու,օտարերկրյա փորձագետների հետ համագործակցության՝որոշելու հարցի համապատասխանությունը Սահմանադրությանը, հակակոռուպցիոն հանձնաժողովին տեխնիկապես հզորացնելու,հակակոռուպցիոն դատարանների ստեղծման և այլնի մասին։ Թեմայի հետ կապված մի քանի հարցի վերաբերյալ իր կարծիքը մեզ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հարցին, թե նախադրյալներ կա՞ն արդյոք նշված էական բարեփոխումները իրականացելու համար,եղած գործիքակազմը,կադրային,նաև՝ ֆինանսական ռեսուրսները, նաև գործող Սահմանադրությունը թույլ կտան արագ և արդյունավետ ճանապարհով հասնել վերընշյալին՝ հատկապես հաշվի առնլով,որ դեռ անհայտ է, երբ տեղի կունենան Սահմանադրական փոփոխություններ,պարոն Նորիկյանը պատասխանեց, որ այս փոփությունների մասին հատուկ փաստաթուղթը ընդունվել է դեռևս 2019 թվականին կառավարության 410 որոշումով, հիմա ժամանակն է գործելու, ոչ թե խոսելու։ Եթե դրա համար պետք էր օրենսդրական կամ սահմանադրական ինչ-ինչ դրույթների փոփոխություն, թող անեին ժամանակին կամ գոնե նախապես չորոշեին, չհայտարարեին,հետո էլ ասեին,թե Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Հիմա էլ՝ պետք չէ ժամանակից շուտ հայտարարել, քանի դեռ դրա համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ չի արվել։ Ընդհանուր առմամբ Նորիկյանի կարծիքով կարևոր է, որ նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը բոլոր հնարավոր միջոցներով հասնելու իր նշած ուղղություններով բարեփոխումների։ Ինչ վերաբերում է կոռումպացված դատավորներից համակարգը մաքրելու, կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ դարձնլու հարցերին,Նորիկյանը կարծում է,որ եթե իշխանությունը հույսը դնում է հիմնականում ԲԴԽ-ի վրա,ապա համոզված է կարող է պնդի՝ միայն ԲԴԽ-ի միջոցով, կարգապահական վարույթներով պատասխանատվության ենթարկելով դժվար է պատկերացնել այդ նպատակի իրագործումը։ Դա թերի գործիք է։ Ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարը լայն հասկացություն է,շատ շերտեր ունի, հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է երկրում հակակոռուպցիոն մթնոլորտ ստեղծել․ սկսած շարքային քաղաքացուց վերջացրած քաղաքական չինովնիկով՝ արժեքային համակարգում գիտելիքով, տեղեկատվությամբ, կրթությամբ, մշակույթով թե մի այլ միջոցով պետք է փոփոխութուն մտցնել, որ մարդու մտքով չանցնի իր ապօրինի պահանջմունքները բավարարելու համար դիմել ապօրինի գործողություների։ Երկրորդը՝ իրավական կարգավորումներն են,որ լիարժեք հնարավորություն ստեղծի ադ ծրագրերը կատարել, քանի որ երեք տարվա մեջ չկա կոռուպցիոն գործով պատասխանատվության ենթարկված անձինք, դատական որևէ վճիռ չկա։
Անդրադառնալով հարցին՝ Ն․Նորիկյանը նշեց, որ բազմիցս անրադարձել է նախարարի նշած դատաիրավական բոլոր հարցերին,արդարադատություն իրականացնող մարմինների հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին,առաջարկել է ուղիներ,ինչի համար բավական է մատնանշել «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը,որում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի շրջանակներում անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել քրեակատարողական հիմնարկները, որոնք շատ դեպքերում հանդիսանում են քրեական աշխարհի դարբնոցներ, որտեղ անձին ուղղելու և նրան հասարակություն որպես վերափոխված անձ վերադարձնելու փոխարեն, նրա գիտակցության մեջ ներարկում են բացառապես հանցավոր արժեքներ։ Կայացնել պրոբացիայի ինստիտուտը՝ որպես վերականգնողական արդարադատության համակարգ ։Բացարձակ նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ կառուցել Հայաստանում։ Երևան քաղաքում և բոլոր մարզերում պետք է ստեղծել արդարադատության պալատներ: Վրացական օրինակով Հայաստանում կառուցել հանրային ծառայությունները մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող «Արդարադատության տներ»։
«Առանց առանձնահատուկ մեծ սպասումների՝ տեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչպիսի արդյունքներ կգրանցվեն»,- ավելացրեց Նորայր Նորիկյանը;
Սահմանադրության Կառավարման ձևի փոփոխության հարցի առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ այս հարցում ևս ինքն անձամբ և «Արդար Հայաստան» կուսակցությունը հստակ փոփոխելու դիրքորոշում են հայտնել։ «Մեր նախընտրական ծրագրի կարևոր կետերից է եղել ընտրվելու դեպքում 1 տարվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու և կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնման իրականացման հրամայականը,որովհետև գործող սահմանադրությունը պարզապես պատուհաս դարձավ մեր պետականության և երկրի անվտանգության ապահովման համար։ « Այդ փաստաթուղթը պետք է նետել պատմության աղբանոցը՝ համոզմամբ, որ այն ճգնաժամեր ստեղծող և ոչ թե հաղթահարող սահմանադրություն է։ Գործող սահմանադրությունն ու խորհրդարանական կառավարման համակարգն ապացուցեց իր անկենսունակությունը և չդիմացավ քաղաքական այն փորձությանը, որի միջով անցնում է այսօր մեր երկիրը: Համոզված եմ, որ պետականաշինության ներկա փուլում, ելնելով երկրում պետական կառավարման արդյունավետության բարձրացման հասարակական պահանջից, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, կամ անցում կատարել նախագահական ուժեղ համակարգի, որտեղ, միաժամանակ, ժողովրդավարության երաշխավորի դերակատարությունը կստանձնեն օրենսդիր իշխանությունն ու տեղական ինքնակառավարման ինստիտուտները,ինչը ավելի համապատասխան և բնորոշ է մեր իրականությանը,մտածելակերպին, ոչ թե ստեղծի հնարավորություն, որ իշխող քաղաքական ուժը կարողանա օրինական միջոցներով խաթարել պառլամենտարիզմի էությունն ու բովանդակությունը»։
Ըստ նրա՝ օրինակները բազմաթիվ են․Սահմանադրության թերություններն ու բացթողումներն են նաև պատճառը, որ պատերազմում առաջացել էր իսկական խառնաշփոթ ՊՆ-ի, ԳՇ պետի և գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություննրի առումով, երբ տեսանք, որ 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնացել ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվել են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին,այսինքն՝ «պատերազմի ընթացքը ղեկավարելիս շունը տիրոջը չի ճանաչել․ ով ինչպես պատկերացրել, այնպես էլ ղեկավարել է թե՛ պատերազմը, թե՛ բանակը, որի արդյունքն արձանագրված աղետն է»։Նրա բնորոշմամբ սա խայտառակ իրողություն է,բացի այդ՝ լուրջ խնդիր է բարձրաստիճան զինվորների ազատման իրավական գործընթացի բացերը, ինչպես նաև վարչապետի ժամկետից շուտ հրաժարականի, որպես պաշտոնակատար՝ լիազորությունների իրավական գործընթացի,ՀՀ նախագահի սահմանադրական պարտականությունների հետ կապված և այլ բազմաթիվ խոցելի կետերը։
1in.am