Իրաքի հարավային Դի Քար նահանգում մուկորմիկոզ սնկային հիվանդության պատճառով, որը հայտնի է «սև բորբոս» անվանումով, մահացել է առնվազն 2 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Նասիրիա քաղաքում գրանցվել է սև բորբոսով վարակվելու 4 և հիվանդությունից մահվան 2 դեպք։ Մահվան դեպքերը երկուսն էլ կապված են կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետ», - ասել է նահանգի առողջապահության վարչության մամուլի խոսնակ Ամմար ալ Զամիլին:

Մուկորմիկոզը սնկային վարակի հետևանք է և կարող է զարգանալ նրանց մոտ, ովքեր շփվում են շրջակա միջավայրի սնկային սպորների հետ, կամ այն դեպքում, երբ բորբոսը մաշկի մեջ է ներթափանցում կտրվածքի, քերծվածքի կամ այրման միջոցով: Հիվանդությունն ավելի վտանգավոր է շաքարային դիաբետ ունեցողների համար։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն