Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Շտայնմայերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Գերմանիան կարևոր ավանդ ունի ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման, ինչպես նաև մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այս առումով բարձր եմ գնահատում մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման ճանապարհին Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Առանձնակի կարևորում եմ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը»:
Hetq.am